211652_close_icon
views-count25867 դիտում article-date 17:38 01-03-2022

Ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Մասիս-Երևան երթուղին սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու Ford Transit-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, բախվել են 48-ամյա Աղասի Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի և 52-ամյա Արմեն Եսայանի վարած ՊԱԶ  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Բաղդասարյանը, Էմիլ Նուրիջանյանը, Րաֆֆի Պռազյանն ու Էդգար Չոբանյանը, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը հաջողվել է պարեկներին:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր