211652_close_icon
views-count1246 դիտում article-date 12:17 02-03-2022

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 դեպք է գրանցվել

Մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է հաստատվել, կատարվել է 177 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 47 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր