Բողոքի ակցիա Փարաքարում՝ երկու համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ․ NEWS.am
Փարաքար համայնքում իրավիճակը կրկին լարված է. այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։ Գրում է NEWS.am-ը։
Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։
Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:
Տեսանյութը՝ NEWS.am-ի