123984 դիտում
23:38 04-03-2022
Երևանում պարեկները բռնել են 3 երիտասարդի, որոնց ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմաններից գողացված, ջարդոնի վերածած ալյումինե ճաղավանդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կանխվել և բացահայտվել:
Այսօր՝ մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի, պարեկներ Էդգար Գրիգորյանի և Արման Գաբրիելյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Արցախի փողոցում նկատել են կասկածելի ավտոմեքենա:
Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ կանգնեցվել է նշված ավտոմեքենան, որում վարորդի հետ եղել է 2 երիտասարդ:
Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմանների ալյումինե կոտրված ճաղավանդակներ, որոնք, պարզվել է՝ վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները հափշտակել են հանգուցյալների շիրիմներից:
Նրանք ավտոմեքենայով և կասկածելի պարկով ու մեծ մուրճով (կվալտով) բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Կան կասկածներ, որ եռյակը այդ ամենը հափշտակել է Նուբարաշենի կամ Արարատի մարզի գերեզմաններից:
Վերջիններս բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
18:02 07-04-2015
Գերեզմաններից գողացված ալյումինե նախշազարդերի գումարով խրախճանք էր կազմակերպել. տեսանյութ
1395 դիտում
15:21 27-08-2014
«ՈՒԱԶ»-ի բեռնախցիկում ոսկու հանքից գողացված 58 կգ հանքանյութ է հայտնաբերվել