4487 դիտում
18:52 05-03-2022
«Կարծիք» հաղորդաշարի թողարկում՝ նվիրված Հայաստանի տարբեր տարածաշրջանների բնակավայրերի մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կարծիք» հաղորդաշարը հերթական ռետրո-թողարկումն է ներկայացնում՝ նվիրված Հայաստանի տարբեր տարածաշրջանների բնակավայրերի մարդկանց:
Հաղորդումը սկսվում է Կապանից, ուր նախկինում նկարահանումներ էին կատարվել Ճակատեն և Շիկահող գյուղերում: Դրան ավելացվում է Դավիթ Բեկը և Կապան քաղաքը, բնականաբար հիմնական հարցազրույցը ընթանում է հողի աշխատավորների, սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց հետ:
Այս նույն միտումը շարունակվում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, ուր նկարահանող խումբը հանդիպում է ինչպես դաշտում աշխատող մարդկանց, այնպես էլ 10-րդ դասարանցիների հետ, որոնք օգնում են իրենց ծնողներին: Նկարահանումները շարունակվում են նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, ուր գյուղացին ամբարում է իրեն անհրաժեշտ հացահատիկի բերքը:
Այնուհետև նկարահանող խումբը տեղափոխվում է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղեր, որոնց բնակիչները չդժգոհելով իրենց սոցիալական դրությունից՝ ակնկալում էին նաև պետության օգնությունը և աջակցությունը:
Հաղորդման ընթացքում ներկայացվում են նաև դիպվածային զրույցներ, որոնցում առանձնանում է անկեղծ և ջերմ մարդկային վերաբերմունքը: Թողարկումը ավարտվում է եզդիական երգի կատարմամբ, որոնցում սեր ու հավատ կա իրենց ապրած ժամանակի և երկրի նկատմամբ: Հարցազրույցի մասնակիցներից մեկը կես-կատակ, կես-լուրջ ասում է. Մի բան կարող եմ ասել՝ Եզդիները մեր գյուղերում հայերից լավ են ապրում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3684 դիտում
10:58 18-01-2022
«Կարծիք» հաղորդաշարի թողարկում՝ նվիրված փախստականների հիմնախնդիրներին, 2002թ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3891 դիտում
22:23 03-12-2021
Ձմեռը հեռու չէ. Կարծիք հաղորդաշարի թողարկում. 1993թ.. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1426 դիտում
16:46 09-03-2023
Հանդիպումներ հոգու թելադրանքով. «Կարծիք» հաղորդաշարի հերթական թողարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»