Հայաստանյան պատկան կառույցների հակաքայլերը անհամակարգ և աննշմար են. Նարինե Դիլբարյան
Արցախում ադրբեջանցիները ռազմական սադրանքներին համընթաց հոգեբանական ահաբեկչություն են շարունակում ծավալել, Ասքերանի շրջանից արդեն անցում են կատարել Մարտունի, Խրամորթից հետո Նորշենում են փորձել կրակահերթերով և գյուղը լքելու բարձրախոսային կոչերով ահաբեկել մեր հայրենակիցներին, ամենակարևորը՝ թույլ չտալ կազմակերպել գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Նարինե Դիլբարյանը:
«Հայաստանյան պատկան կառույցների հակաքայլերը անհամակարգ և աննշմար են: Ռուս-ուկրաինական պատերազմի համապատկերում որքան էլ բարդ թվա Մինսկի խմբի եռանախագահների համատեղ գործունեության հնարավորությունը, չի կարելի լռել և հապաղել:
Պատերազմը 21-րդ դարում բազմաբևեռ է՝ տեղեկատվական, քարոզչական, մշակութային, տնտեսական ու հոգեբանական:
Պիտի պատրաստ լինենք՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների երկարատև ժամկետներով ապօրինի դատապարտման, Արցախի խաղաղ բնակչության պարբերական ահաբեկչության, Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության բարբարոսական վերացման դեմ ամենօրյա հետևողական բարձրաձայնում և պայքար է պետք բոլոր միջազգային ատյաններում՝ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանում և սփյուռքում»: