211652_close_icon
views-count2421 դիտում article-date 19:20 08-03-2022

Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն

Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Այս մասին  «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Արցախգազ» ընկերությունը հայտնել է , որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է  մայրուղային գազատարը։ 

Նմանատիպ նյութեր