211652_close_icon
views-count1588 դիտում article-date 23:30 08-03-2022

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, գրում է Tert.am-ը։

«Կոնգրեսին կոչ եմ անում հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ես խնդրել եմ նրանցից», - ասել է նա հեռուստաուղերձում:

Նախկինում փաթեթի չափը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։

Ամերիկյան իշխանությունները նշում են, որ այդ միջոցները, ի թիվս այլնի, կուղղվեն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու և ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր