850 դիտում
13:12 30-06-2023
Համաշխարհային բանկը հաստատել է 1,5 միլիարդ դոլարի վարկն Ուկրաինային՝ Ճապոնիայի երաշխավորությամբ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի չափով վարկի հատկացմանը՝ վերականգնողական գործունեության համար: Գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ բանկի մամուլի տեղեկագրի՝ ֆինանսավորումը կօգնի բավարարել «նոր չունևոր և տեղահանված անձանց» տնային տնտեսությունների կարիքները, կաջակցի բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված պետական ռեսուրսների ծախսերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի շուկայական գործունեությանը:
Որպես երաշխավոր հանդես է եկել Ճապոնիայի կառավարությունը։
«Վարկն Ուկրաինայի միջազգային աջակցության փաթեթի անբաժանելի մասն է՝ 2023 թ.-ի նրա ֆինանսավորման կարիքները բավարարելու համար», - նշել է բանկը:
Իր հերթին, Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ հունիսի 29-ին երկրի պետական բյուջեն ստացել է 1,215 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհային ֆինանսավորում` Համաշխարհային բանկի բազմաթիվ դոնորների Նպատակային հիմնադրամի միջոցով, այդ թվում՝ 1,2 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:
Ստացված միջոցներն ուղղվելու են պետական մարմինների աշխատողների և մանկավարժների աշխատավարձերի վճարմանը, կենսաթոշակային վճարումներին, ինչպես նաև պետական սոցիալական օգնության որոշակի ծրագրերի վճարումներին։

Նմանատիպ նյութեր
1588 դիտում
23:30 08-03-2022
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
1340 դիտում
13:35 13-03-2014
Առաջին եռամսյակում Արցախին տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով
1166 դիտում
14:29 26-08-2015
Համաշխարհային բանկը 2-րդ տրանշը կփոխանցի Ուկրաինային՝ 500 մլն դոլարի չափով
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը