30660 դիտում
22:56 14-07-2017
Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի քաղաքացիներին թույլ է տրվել ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով
Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկրներում ռուսերենը պետական լեզու է:
ՌԴ պետդուման այսօր՝ հուլիսի 14-ին ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունները երրորդ՝ վերջին ընթերցմամբ, հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/07/14/kirgiz/]lenta.ru[/url]-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:
Հայ վարորդները Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պարտավոր են ՌԴ-ում քննություն հանձնել և համապատասխան որակավորում ստանալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են