2972 դիտում
13:59 10-03-2022
Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիքներ բնակարանների գնման վկայականներ կստանան մարզերում
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բնակարանների գնման վկայականներ տրամադրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրողներին, որոնք բնակվում են մարզերում:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, 2020-ին այս գործընթացն առաջին անգամ իրականացվեց Երեւանում. «Մենք 2021-ի տաևրեվերջին ավարտեցինք Երեւանում եւ վերադառնում ենք մարզեր: Այս տարի բյուջեում այս գործընթացի համար ունենք նախատեսված 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիքի է այս որոշումն առնչվում: Բնակարանի գնման վկայականը տրվելու է այն մարզում, որտեղ նրանք հաշվառված են, այսինն պետք է բնակարան գնի այդ մարզում»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որոշումը շատ կարևոր է. երկար դադարից հետո նորից եկան այս որոշմանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշում են ընդունել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին. այդ ծրագրով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար. «Այդ որոշումն արդեն ուժի մեջ է»,- հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
1936 դիտում
20:24 19-11-2023
Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»