211652_close_icon
views-count1936 դիտում article-date 20:24 19-11-2023

Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ

4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:

Գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից:

Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը:

Նմանատիպ նյութեր