211652_close_icon

Այսօր, ամենաուշը վաղը ստիպված եմ լինելու ազատել Ձեզ նախարարի պաշտոնից. Փաշինյանը՝ Վահագն Խաչատուրյանին

views-count18404 դիտում article-date 15:41 10-03-2022
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է. նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ երդմնակալությունը տեղի է ունենալու մարտի 13-ին:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։

Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ. «Անկեղծ, ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել»,- ասաց նախարարը։

Նա նաեւ հավելեց, որ որոշ կիսատ աշխատանքներ հաջողվել է այս ընթացքում ավարտել. «Համոզված եմ, որ իմ նոր աշխտանքում միասին հաջողություններ ենք արձանագրելու: Մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը առաջիկա 5 տարիների համար, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են», - ասաց Խաչատուրյանը։

Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։

«Մի օր գալիս է դա»,- արձագանքեց նախարարը։

Նմանատիպ նյութեր