211652_close_icon
views-count5245 դիտում article-date 16:48 10-03-2022

«Չկա կատարված հանցագործություն, հետևաբար չգիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում այս մեղադրանքը». պաշտպանը՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքի մասին. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի (լուսանկարում) և մյուսների գործով մարտի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) մեղադրող կողմը հրապարակեց մեղադրանքը:

Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանը Սեդրակ Առուստամյանին օժանդակել է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։

Ըստ ԱԱԾ-ի, նկարագրված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության պայմանագիր:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր