211652_close_icon
views-count2472 դիտում article-date 19:14 10-03-2022

Խարբերդի մանկատանը ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Խարբերդի մանկատուն, այս մասին  տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը։ Հաղորդագրությունում ասվում է․ 

«Շարունակական բնույթի համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները:

Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել:

Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ:

Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են»:

Նմանատիպ նյութեր