11719 դիտում
11:08 13-03-2022
Թալին-Գյումրի ավտոճանապարհին թեթև ձյուն է տեղում. ճանշինի օպերատիվ գործողությունների արդյունքում կատարվել են ճանապարհի մշակման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Այսօր՝ մարտի 13-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինից դեպի Գյումրի ճանապարհահատվածում թեթև ձյուն է տեղում:
ճանապարհը սպասարկող ճանշինականները նշված հատվածում կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ճանապարհից հեռացրել են ձյունը, աղ ու ավազով կատարել են մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ հնարավոր է անվտանգ երթևեկել:
Մնում է, վարորդներն ականջալուր լինեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության հորդորներին՝ նշված հատվածներով երթևեկեն ձմեռային անվադողերով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+