7556 դիտում
16:26 13-03-2022
Ռուսաստանը հնարավոր է քիմիական զենքով հարձակում պլանավորի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Tert.am-ը գրում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենքով հարձակում պլանավորել․ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Այժմ, երբ արվել են այդ կեղծ հայտարարությունները (Ուկրաինայում քիմիական զենք պատրաստող լաբորատորիաների մասին-խմբ․) մենք պետք է զգոն լինենք, հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը քիմիական զենքով հարձակում պլանավորի», -հայտարարել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկություններ էր հրապարակել Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ռազմական-հենսաբանական գործունեություն ծավալելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե Մոսկվան թանկ կվճարի, եթե Ուկրաինայի տարածքում քիմիական զենք կիրառի։
Նմանատիպ նյութեր
4756 դիտում
16:00 26-09-2021
«Աշխարհն առաջվա պես շարունակում է մոտ գտնվել միջուկային զենքով ոչնչացմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
997 դիտում
17:58 19-06-2015
ՆԱՏՕ-ի պատրաստվածության բարձրացումը անհրաժեշտություն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4018 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին