5191 դիտում
11:37 14-03-2022
Պատմությունը մեղադրելու է ընդդիմությանը՝ խայտառակ կապիտուլյացիա ստորագրած դավաճանին 1.5 տարի «սահմանադրորեն» իշխանության թողնելու և պետությանը «սահմանդրորեն» դեպի գահավիժում ուղեկցելու համար. Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբոքյան էջում գրում է. «Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որն էր «...մենք չենք իջնի իրենց մակարդակին»՝ ընդդիմադիր կին պատգամավորի հարցին ի պատասխան փողոցի խուլիգանին հարիր վարքագծով վարչապետ կոչվածի հրապարակային հայհոյանքին այսպես հակադարձած ԱԺ ընդդիմության պատասխանը...
Չէի զարմանա, օրինակ, որ ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկն այդ պահին հասներ ամբիոնին և հասցներ փողոցն ԱԺ բերածի քիթ ու մռութին, ինչն կլիներ համարժեք հակադարձում խուլիգանի պահվածքին...
Եվ, վստա՛հ եմ, որ այդ պատգամավորը կարող էր դառնար մեր օրերի իրական հերոսը և ազդարարեր ոչ թե դիմադրության, այլ Հայաստանը գահավիժումից փրկելու շարժման սկիզբ...
Եվ, երբ ԱԺ ամբիոնն անարգած սինլքորն իր անբարո վարքի համար նույնիսկ ներողություն չի խնդրում քաղաքացիներից, իսկ հաջորդ օրը ընդդիմությունը մոտենում է ամբիոնին, որից դեռ հայհոյանքի հոտ է բուրում և «պարոնների» հետ միասին մասնակցում է ծխախոտների տեսակավորման, կամ՝ աղաման պե՞տք է դրվի սեղանին, թե ոչ՝ հրատապ օրակարգով հարցերի քննարկմանը... Հավատացեք, որ ձեր այդ պահվածքը չի կարող ԱԺ ընդդիմությանը սատարողի համար դիտվել որպես ակնկալվող մակարդակ...
Ամեն առիթով ձեզ/մեզ լկտիաբար հայհոյողի մակարդակին չիջնելու համար ԱԺ ընդդիմությունը պետք է արմատապես փոխի իր օրակարգն ու վարքագիծը և այն համարժեքի պետությունում ստեղծված իրավիճակին։
Իսկ, որ ստեղծված աշխարաքաղաքական բարդագույն պայմաններում, երբ թշնամին, օգտվելով առիթից, ակնհայտորեն պատրաստվում է նոր հարձակման՝ պետության սուբեկտայնությունը զրոյացրած, Արցախն ու մեր ազգային արժանապատվությունը գլխատած քայլարածին օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից՝ սա աներկբա է։
Հավատացե՛ք, որ պատմությունը նաև մեղադրելու է օրվա ընդդիմությանը՝ խայտառակ կապիտուլյացիա ստորագրած դավաճանին տարի ու կես «սահմանադրորեն» իշխանության թողնելու և պետությանը «սահմանդրորեն» դեպի գահավիժում ուղեկցելու համար։ Կրկնում եմ՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության, ինչն այսօր որբացել և հոշոտվում է քաղաքական մեծամասնության կողմից։
Իսկ, որ չարիքից պետությունը փրկելու այլընտրանք չունեցող միակ տարբերակը միավորված փողոցն է՝ դրանում վաղուց եմ համոզված..»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
09:59 17-04-2024
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
1291 դիտում
22:57 20-12-2023
Վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա․ Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին