1042 դիտում
09:59 17-04-2024
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին այսօր առավոտյան պետք է ձերբակալության պահման վայրից տեղափոխեն Քննչական կոմիտե: Այս կապակցությամբ ՁՊՎ-ի դիմաց հավաքվել են ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու անդամներ, փաստաբաններ, որպեսզի ւղեկցեն այն մեքենան, որով Սամվել Վարդանյանին տեղափոխելու են:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը:
«Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք խոշտանգման փաստի մասին: Լրատռվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ քրվարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով՝ մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք:
Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա եւ դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի:
Հիմա այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ, այլ քաղաքացիներ: Մենք ընդամենը փորձլու ենք այն ժամանակ, երբ Սամվել Վարդանյանին դուրս բերեն, մենք փորձելու ենք մեր տեսողական դիտարկման ներքո պահել այն մեքենան, որը նրան ուղեկցելու է դեպի Պարույր Սեւակի փողոց»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, ինքն ու փաստաբան Արսեն Բաբայանը վաղ առավոտից այստեղ են. «Ես ներս մտա, խոսեցի Սամվելի հետ, նորմալ էր, գիշերը նորմալ է անցել, որեւէ միջադեպ չի եղել: Դրանից հետո ԱԺ պատգամավորներ եկավ: Պատգամավոր Մհեր Սահակյանը եւս մտավ, տեսակցեց»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1147 դիտում
13:25 17-04-2024
Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց․ կալանավորման միջնորդություն կներկայացվի․ Ռուբեն Մելիքյան
892 դիտում
12:23 18-04-2024
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
4039 դիտում
14:47 07-04-2022
Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվեն մեքենաներ՝ 54 մլն դրամով
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան