1671 դիտում
14:40 16-03-2022
Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց
Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագրի իրականացման մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին եւ թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի եւ Քրիստիան Հենշելի միջեւ կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ էլ, մարզային համակարգողի միջոցով, կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ:
Թիմի ղեկավարն ընձեռված հնարավորության համար նախ շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին եւ հույս հայտնել, որ նա կնպաստի ծրագրի ավելի արդյունավետ իրականացմանը:
Քրիստիան Հենշելը ներկայացրել է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք կաջակցեն ՀՀ կառավարությանը եւ կկարգավորեն Սեւանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝ EU4Sevan ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում նախատեսվում է մարզում իրականացնել աշխատանքներ, որոնք ընդգրկելու են Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման, Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրից բխող բաղադրիչների իրականացման ընթացքում ծավալել ակտիվ համագործակցություն:

Նմանատիպ նյութեր
939 դիտում
16:55 13-06-2022
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը
883 դիտում
18:48 19-09-2024
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված