2076 դիտում
10:45 17-03-2022
ԵԽ-ից ՌԴ-ին հեռացնելն և ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամն սկսում է իր ազդեցությունն ունենալ նաեւ Արցախի հիմնահարցի կարգավորման քաղաքական գործընթացի վրա: Մարտի 15-ին ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտնեց Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշում կայացնելու մասին: Նա շեշտեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնվել արտգործնախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը։ Տոլստոյն ընդգծել է, որ Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրոպայի խորհրդից , դա կշռադատված եւ մտածված որոշում է։ Նկատենք, որ մինչ այդ ԵԽԽՎ-ն էր կողմ քվեարկել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդից անհապաղ դուրս հանելու օգտին։
Այսօր մեզ մնում է սպասել՝ պարզելու համար, թե ՌԴ-ի այդ որոշումն ինչպես կազդի եվրոպական այլ կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի հետագա գործունեության ու կարգավիճակի վրա: Հայաստանի եւ Արցախի համար առաջնային նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որը միջազգայնորեն ընդունված միակ հարթակն է, որտեղ հնարավոր է շարունակել արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացը:
Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված ձեւաչափի խախտումը չի բխում կողմերից որեւէ մեկի շահերից, եւ նոր բանակցային հարթակի շուրջ համաձայնության գալը տեւական ժամանակ կպահանջի, եթե, իհարկե, հնարավոր լինի նման՝ կողմերի համար ընդունելի նոր ձեւաչափի ձեւավորումն ընդհանրապես: Մյուս կողմից էլ դժվար կլինի գտնել մի այնպիսի ձեւաչափ, որտեղ Արցախում խաղաղապահ գործունեություն ծավալող կողմը նաեւ ներկայացված լինի որպես քաղաքական բանակցությունների միջնորդ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1263 դիտում
10:23 21-05-2022
Բրյուսելյան հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ է․ «Հայաստանի հանրապետություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը