1568 դիտում
11:11 17-03-2022
Աղբակույտերի դեպքում համայնքի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը: Դրա ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:
Նախատեսվում է իրականացնել աղբավայրերի մոնիթորինգ, ինչը կնպաստի դրանց վնասակար ազդեցության նվազեցմանը։ Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, հակառակը, ինչպես ակնկալում է նախագիծը ներկայացնող մարմինը, պետբյուջեում եկամուտների էական ավելացում կլինի։ Մասնավորաբար, կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախախտումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը: Հաջորդիվ` նախագծով աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաև պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար:
Նախատեսվում է նաև օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին: Միաժամանակ առաջարկվել է համապատասխան մեխանիզմներ մշակել համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու և օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված իրավախախտման հայտնաբերման այլընտրանքային միջոցներ նախատեսելու համար» ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5468 դիտում
18:21 26-03-2022
Կա՛մ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի, կա՛մ սույն տիկինը․ Կենտրոն վարչական շրջան
979 դիտում
15:25 15-04-2023
Եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք․ Մանե Թանդիլյան
8416 դիտում
20:41 14-01-2015
Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում. Գեւորգ Կոստանյան
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»