211652_close_icon

Եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք․ Մանե Թանդիլյան

views-count1084 դիտում article-date 15:25 15-04-2023
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Երբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։ 

Թե չէ հանկարծ, եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք։ 

Ու թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում, շուտով՝ կին քաղաքական առաջնորդների ֆորումը կլինի։ 

Կամ էլ դե կբացատրեք, որ այդ հատվածում արդեն մեկ տասնամյակ է քննարկվում է Հին Երևան նախագիծը։

Երևանը շուտով մաքրվելու է աղբից»։

Նմանատիպ նյութեր