211652_close_icon
views-count1330 դիտում article-date 17:20 17-03-2022

ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը. քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժիններիու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների  միջև անցկացվել էմաքսային ոլորտի համագործակցության  երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով: Նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է:

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսայինոլորտին առնչվող գործընթացները, քննարկվել եներկկողմ հետաքրքրություն ներկայացնողդրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:

Հանդիպմանը կարևորվել է նաև  մաքսանենգության դեմ պայքարը, անդրադարձ է կատարվելշնագիտական կենտրոնների գործունեությանը, հատկապես՝ԵՄ անդամ երկրներից՝  Լեհաստանի հետ փորձի փոխանակմանը:

Կողմերը ներկայացրել են մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկերները:

Նիստի ժամանակ քննարկվել են նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր