211652_close_icon
views-count1491 դիտում article-date 18:08 21-03-2022

ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց. ներկայացվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է  մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։

Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետբիզնես գործընթացներ։ Նշված առաջարկներից բացի, միջազգային փորձագետները ՊԵԿ աշխատակիցներին են ներկայացրել մաքսային ռիսկերի կառավարման, միասնական պատուհանի հասկացության, լիազորված տնտեսական օպերատորի և ժամանակակից մաքսային միտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Դասընթացի ընթացքում կարևորվել են նաև  միջազգային լավագույն փորձը և առկա նոր մոտեցումները, որոնք առաջարկվում է կիրառել նաև Հայաստանում։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Մաքսային բարեփոխումների ուղղությամբ աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: 
 
ՊԵԿ տեղեկատվության և 
հասարակայնության հետ
կապերի բաժին

 
 

Նմանատիպ նյութեր