1818 դիտում
18:54 17-03-2022
Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ՝ Երևանում
Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի»-ն, որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք: Գարնան սիմվոլն իր մեջ կրող հայ-հնդկական գալա համերգը իրականություն կդառնա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, ով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է: Երեկոյի ընթացքում սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգով, որից հետո բազմաթիվ դրական կարծիքներ էին հնչել:
Երկու ժամ տևողությամբ «Ռասամանջարի» գալա համերգի ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը: Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանան նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:
Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները:
Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին
(#AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether).
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր
1294 դիտում
16:59 22-03-2022
«Ռասամանջարի» համերգային երեկոն կմիավորի հայկական և հնդկական մշակույթները
1955 դիտում
17:49 16-06-2016
Գալա համերգ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակներում
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին