1294 դիտում
16:59 22-03-2022
«Ռասամանջարի» համերգային երեկոն կմիավորի հայկական և հնդկական մշակույթները
Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի» (որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք) հայ-հնդկական գալա համերգը:
Համերգը կյանքի կկոչվի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, որը հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այժմ բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալու սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է:
Համերգին սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգով, որից հետո բազմաթիվ դրական կարծիքներ էին հնչել: Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանա նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:
Կհնչեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները:
Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին (#AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether).
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Նմանատիպ նյութեր
1815 դիտում
18:54 17-03-2022
Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ՝ Երևանում
2357 դիտում
15:53 25-07-2019
Աֆրիկական, իռլանդական և հայկական մշակույթները Աբովյան քաղաքում
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ