23832 դիտում
19:38 17-03-2022
«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ. Խաչիկ Ասրյանը նամակ է գրել Պուտինին
«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։
Ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նամակում նշված է, որ կամավորական ջոկատը պատրաստ է Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին:
Նմանատիպ նյութեր
2169 դիտում
11:02 16-04-2014
«Հայոց Արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանը՝ ՀՀ նոր վարչապետ ունենալու մասին
11915 դիտում
19:00 06-11-2020
«Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»․ Աննա Հակոբյանի ջոկատը կոչել են «Էրատո» անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»