211652_close_icon
views-count1877 դիտում article-date 15:20 19-03-2022

Արցախում առաջիկա օրերին կպահպանվի ցուրտ ու ձնառատ եղանակը. Արցախի ԱԻՊԾ

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։

ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։

Նմանատիպ նյութեր