4472 դիտում
17:14 19-03-2022
Այ հիմա թող ՄԱԿ սիրողները կոչ անեն դիմել ՄԱԿ-ին. Գարիկ Քերյան
Գարիկ Քերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և նաև հետո, «քաղաքագետների» մի մեծ ջոկատ, գրանտակերներ և արևմտամետ չքաղաքագետներ կատաղի գրոհում էին, քրքրում և բզկտում բոլոր նրանց, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում ՄԱԿ_ին դիմելու կոչերին։ Պնդում էին, որ եթե դիմեինք, սկանդինավյան կամ էլ ֆրանսիական հատուկ ջոկատայինները ութ րոպե հետո երկնքից կիջնեին և կփրկեին մեզ սպանդից, գուցե և մտքում ծաղրում էին նրանց ովքեր օր օրի սպասում էին ռուս խաղաղապահներին։
Դե իհարկե ռուսները եկան, բայց ինչպես միշտ ուշացումով, դա քննարկման այլ հարց է։ Վիկինգները և քաղաքակիրթներն էլ ոչ միայն չեկան, այլ շնչակտուր շնորհավորեցին Ալիևին։
Հիմա ինչու եմ նորից գրում այն, ինչ որ շատ վաղուց բոլորն էլ տեսան։ Այս օրերին ՄԱԿ_ի բյուրոկրատները, կերած խմած ժամանել են Շուշի կոնֆերանս են անում, Ստեփանակերտում առանց գազամատակարարման մնացած արցախցիների աչքի առջև։
Ադրբեջանի մեդիա դաշտում էլ ցնծություն է, բղավում են, թե բա ամենահեղինակավոր կառույցը հաստատում է, Ղարաբաղը Ադրբեջան է։ Այ հիմա թող ՄԱԿ սիրողները կոչ անեն դիմել ՄԱԿ _ին։ Պարզապես ցավում եմ, որ այսքան փորձություններից հետո, ոչինչ չի փոխվում։»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված