22756 դիտում
23:25 19-03-2022
Քեզ բացակա չենք դնի. Շիրակցի Բարսեղ Պողոսյան. այսօր լեգենդ դարձած հերոսը կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 19-ին, Երևանում տեղի ունեցավ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից 44-օրյա պատերազմի մասնակից, լեգենդ դարձած հերոս Բարսեղ Պողոսյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-ցերեկույթ և գրքի շնորհանդես:
Բարսեղի քույրը՝ Քնար Պողոսյանը, եղբորը նվիրված գիրք է գրել՝ «Լուսաբացի Արևամուտը», որտեղ արևը բնորոշում է հենց հերոսին, քանի որ՝ ըստ քրոջ, նա լույս ու ջերմություն էր սփռում իր շուրջը:
Բարսեղը ընտանիքի միակ տղա երեխան էր, ունի երեք քույր: Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, զինվորական և դպրոցական ընկերները, հերոսածին մայրեր, հյուրեր:
Բարսեղի անունով նաև երգ է գրվել՝ Դավիթ Աղասիի կատարմամբ, ով ևս ներկա էր և երգը ներկայացրեց հոբելյարի երկնային ծննդյանը նվիրված միջոցառմանը: «Աչքերս փակեմ, բացեմ, ու տեսնեմ, որ նստած ես կողքիս, բարի հայացքով դեպի ինձ նայես ու խրատներդ տաս...»
Բարսեղը ծնվել է 2001 թվականի մարտի 19-ին։ 2019 թվականի հուլիսի 28-ին անցել է պարտադիր ժամկետային ծառայության` Ջրականում։ Սեպտեմբերի 25-ից եղել է դիրքերում։ Պատերազմի ժամանակ ջոկի հրամանատարը չի ենթարկվել նահանջ հրամանին, մնացել ու կռվել է մինչև վերջ, է թշնամուն պատճառելով զգալի կորուստներ։
Վիրավորվել է սեպտեմբերի 27-ին՝ շարունակելով համառ կռիվ տալ։ Զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Գրպանում պահել է Նժդեհի խոսքերը` իր ձեռագրով գրված. «Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+