24479 դիտում
21:35 13-04-2017
Բռնցքամարտիկ, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն հերոսը այսօր կդառնար 20 տարեկան. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր՝ ապրիլի 13-ին, կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր՝ Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում:
Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն:
Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվել էր։
Երազել է ժամկետային ծառայությունից հետո մնալ եւ ծառայել որպես հետախույզ: Ընկերներն ու հարզատները եւս մեկ անգամ խնկարկել են դպրոցի դիմաց կառուցված հուշաքարի առջեւ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
22756 դիտում
23:25 19-03-2022
Քեզ բացակա չենք դնի. Շիրակցի Բարսեղ Պողոսյան. այսօր լեգենդ դարձած հերոսը կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ