211652_close_icon
views-count2287 դիտում article-date 23:49 20-03-2022

Հայաստանի ինքնիշխանության համար հայ հանրության պայքարը արդյունավետ կարող է լինել ասիմետրիկ տրամաբանության մեջ. Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե քանի մարդ է մասնակցել «հավերժ Ռուսաստանի» հետ այդ ակցիային: Հիմա համեմատեք, թե քանի մարդ է ֆեյսբուքում կամ այլ հարթակներում, դաշտերում դատապարտել այդ ակցիան: Համեմատեք, ու կտեսնեք, թե ինչպես են օրակարգ պարտադրում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Մեծ հաշվով չեն էլ պարտադրում, որովհետեւ դատապարտող հանրության թերեւս գերակշռող մասը ոչնչով սկզբունքորեն զբաղված էլ չէ: Ես նկատի չունեմ, թե անգործ մարդիկ են: Յուրաքանչյուրն ունի իր զբաղմունքը, աշխատանքը: Խոսքն այն մասին է, որ այդ շերտերը հավաքականորեն զբաղված չեն օրակարգ ձեւակվորելով, ձեւակերպելով, նաեւ՝ պահանջելով: Մի ակցիա լինի «պրոռուսական»՝ զբաղվենք հնչեց դատապարտումներով:

Մինչդեռ, Հայաստանի ինքնիշխաննությունն ու անկախությունը պրոռուսականի հակադիր դատապարտումով չէ, որ պաշտպանվելու է, եթե Աստված մի արասցե՝ կանգնենք այդ խնդրի առաջ: Առաջինը տանուլ ենք տալու ինքնիշխանությունը բովանդակային դաշտում, որը վերածվել է երկու միմյանց փոխլրացնող ծայրահեղությունների դիմակայության: Մեր ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն այդպես է՝ բովանդակության դաշտում:

Հայաստանին պատժել, սուբյեկտությունից ցանկացողները նախ զրկում են բովանդակությունից, բերում են երկու՝ հակայի եւ մետի հավերժական պայքարի դաշտ: Այդպես, տասնյակների կամ հարյուրների մի ակցիա, եւ տասննյակ հաարները զբաղված են դրա դեմ պայքարով:

Իմ գնահատմամբ, մենք ունենք այս մասին լրջորեն խորհելու կարիք: Հայաստանի ինքնիշխանության համար հայ հանրության պայքարը արդյունավետ կարող է լինել ասիմետրիկ տրամաբանության մեջ, իսկ դրա համար նախ պետք է մեր ռեակցիաները «չարդարացնեն» մեր դեմ կիրառվող մեխանիզմները, այսինքն կարողանանք մեր հանրային կյանքը դուրս բերել էդ երկու ծայրահեղությունների աքցանից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր