211652_close_icon
views-count5235 դիտում article-date 20:52 21-03-2022

Ներկայացվել է նախագիծ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի ու տարբերանշանների վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստների, տարբերանշանների վերաբերյալ նախագիծը։

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է   Իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական հարթակից։

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և համազգեստի կրման կարգը՝ դրանով ապահովելով օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը  8 միլիարդ 203 միլիոն դրամ է հատկացրել։

Հանրային քննարկման ներկայացված է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը՝ առյուծ, սուր ու գանձարկղ։

 

 

 

 

 

 

 

 

Նմանատիպ նյութեր