211652_close_icon
views-count2339 դիտում article-date 19:35 22-03-2022

Վարչապետի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կինը պնդում է՝ ամուսինը ծեծել է իրեն ու երեխաների հետ դուրս շպրտել․ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ԱԺ–ում

Tert.am-ը գրում է. Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը այսօր ԱԺ-ի ամբիոնից հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ դիմելով նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Նա կարդաց վարչապետի նախկին խորհրդական Մհեր Տերտերյանի նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը։

« 2005 թվականին ամուսանցել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։ 2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։ 2017 թվականին վերընշված ֆինսական միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։ 2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։ Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին Մհերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։ Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։ 

Նմանատիպ նյութեր