211652_close_icon
views-count4903 դիտում article-date 16:06 26-12-2015

Արարատի բնակիչ Օֆիկի ամուսինը ուշ է տուն եկել, ինքն է ծեծ կերել, դստեր հետ վիճաբանել է ամուսինը, էլի նրան է ծեծել, մեկ անգամ էլ հավերին լողացնելու պատճառով է ծեծվել

52-ամյա Վարդան Գագիկի Վլասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, երբ դստեր` Արշալույս Վլասյանի հետ իրենց անասնագոմում լողացրել են հավերին, մոտեցել է կինը` Օֆիկ Բարսեղյանը և պահանջել է դուրս գալ անասնագոմից: Իրենք հրաժարվել են և այդ պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Վարդան Վլասյանը ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Օֆիկ Բարսեղյանին և ձախ ազդրի, ձախ սրունքի արյունազեղումների ձևով: Բացի այդ, մեկ այլ օր էլ Վ. Վլասյանը ուշ տուն վերադառնալու պատճառով Վանաշեն գյուղի իրենց տանը վիճաբանել է կնոջ` Օֆիկ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան և պատճառել ֆիզիկական ցավ: Դրանից հետո էլ Վարդանը, տեսնելով, որ գյուղի իրենց տանը կինը` Օ. Բարսեղյանը և դուստրը` Ա. Վլասյանը, վերջինիս անձնագրի պատճառով վիճաբանում են իրար հետ, միջամտել է և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել Օ. Բարսեղյանի ոտքերին` ձախ ծնկահոդի հետին մակերեսի թվով 1 հատ, ձախ սրունքի թվով 2 հատ արյունազեղումների ձևով` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր