211652_close_icon
views-count5262 դիտում article-date 22:50 22-03-2022

Աչքաթող անելով ուսանողին, դուք խաչ եք քաշում Հայաստանի Հանրապետության վաղվա տնտեսության, դիվանագիտության, գիտության, մշակույթի և մյուս բոլոր ուղղությունների վրա

Միքայել Սաֆարյանը գրում է. Այսօրվա ուսանողն ունի բազմաթիվ անտեսված խնդիրներ։

Տևական ժամանակ աշխատելով ուսանողների և ուսանողական տարբեր կառույցների հետ կարող եմ ասել, որ այսօրվա ուսանողը առնվազն կարևորված չէ մեր երկրում։ Մենք այսօր ունենք բուհերում հաճախելիության ապահովման, դեռևս կորոնավիրուսային համաճարակից հետո սկսված հեռավար ուսուցման համակարգի բացթողումների լրացման, բուհական համակարգի պրակտիկ և օրենսդրական խնդիրների լուծման, մի շարք ֆակուլտետներում ուսանողների դեֆիցիտի (նաև մասնագետների) և բազմաթիվ այլ խնդիրներ։

Սրանք պատճառահետևանքային կապ ունեն վերջին տարիներին բուհերի վարձավճարների մի քանի անգամ թանկացման, աշխատաշուկայում խճճված պահանջարկի և առաջարկի հարաբերակցության, ինչպես նաև հետպատերազմական իրավիճակի հետ։
Մեր աշխատանքները ցույց են տվել, որ ուսանողի առջև ծառացած հիմնական և ամենատարածված խնդիրներն են․

1. Բարձր վարձավճարները
2. Ուսման հետ համատեղելի աշխատանք գտնելը,
3. Ավարտելուց հետո բուհի տված գիտելիքների բավարար որակն ու կիրառելիությունը,
4. Ավարտելուց հետո մասնագիտական իրացվելիությունը։
Այս ամենին զուգահեռ խոշորացված ԿԳՄՍՆ-ն չի ձեռնարկում բացառապես ոչ մի միջոց ոչ ուսանողի, ոչ էլ կրթական համակարգի ահռելի խնդիրների լուծման համար։ Անկում են ապրել կրթաթոշակային ծրագրերը, արտերկրյա ուսանողական, երիտասարդական ֆորումների, ծրագրերի մասնակցության համար ֆինանսավորվող ծրագրերը, ուսանողների ուսման մեջ խրախուսման ծրագրերը։

Ում ենք մենք սպասում։ Ռեստորանների սեղաններից աղ հավաքող օրենսդիր-գործադիր մարմիններ, մեր երկրի վաղվա ապագան կախված է այսօրվա ուսանողից։ Աչքաթող անելով ուսանողին դուք խաչ եք քաշում Հայաստանի Հանրապետության վաղվա տնտեսության, դիվանագիտության, գիտության, մշակույթի և մյուս բոլոր ուղղությունների վրա։
Շուտով հանդես կգամ մի շարք առաջարկներով կապված վերը թվարկված խնդիրների լուծման ճանապարհների հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր