211652_close_icon
views-count2458 դիտում article-date 14:40 21-07-2015

Ստանիսլավ Չերչեսով. Չգիտես ինչու, Մովսիսյանի վրա խաչ են քաշում. տեսանյութ

Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը տեսակետ է հայտնել «Սպարտակի» նորեկ՝ հարձակվող Զե Լուիշի մասին, որը Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում գոլ խփեց «Ուֆային»: Չերչեսովի կարծիքով, դեռ վաղ է Զե Լուիշին գովել: «Զե Լուիշին գիտեմ Հունգարիայից: Որոշակի հատկանիշներ ունի: Մեր պատկերացրած դպրոցը՝ այս կամ այն պատճառով նրա մոտ բացակայում է: Այդ տղան բնազդաբար է խաղում: Բարձր է թռնում, խաղում գլխով: Շատ եմ տեսել նրա խաղը: «Ուֆայի» հետ (2:2) թիմը խաղում էր սեփական հարկի տակ, մեկ խաղացողի առավելություն ուներ, և բացի հարձակվելուց, այլ բան չես անի: Սակայն ավելի ուժեղ թիմերի հետ խաղերում բոլորովին այլ որակներ են պետք: Մենք անընդհատ առաջ ենք ընկնում ժամանակից և այժմ, չգիտես ինչու, խաչ ենք քաշում Մովսիսյանի վրա, որը Ռուսաստանում գոլեր շատ է խփել: Նման երևույթի շատ եմ հանդիպել: Պետք է համբերել, տեսնել, թե ինչ կլինի», ասել է Չերչեսովը «90 րոպե+» հաղորդաշարի ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր