1881 դիտում
17:34 24-03-2022
Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացած է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Սուրբ Հարության տոնը: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Շատերը նախընտրում են այս ընթացքում գտնվել Երուսաղեմում, մասնակցել Սուրբ Պատարագներին և ավելի մոտենալ Աստծուն ` սրտում պահելուվ այն ուխտը, որի համար մեկնել են Սուրբ երկիր: Այս մասին զրուցեցինք Ախթամար-տուր ընկերության տնօրեն Վահան Հակոբյանի հետ , ով 2014 թվականից ուխտագնացություններ է կազմակերպում դեպի Երուսաղեմ ` հանրությանը ծանոթացնելով Երուսաղեմում հայ ժողովրդի ժառանգությանը և քրիստոնյա աշխարհի կարևորագույն սրբություններին:
Զրույցի ընթացքում Վ. Հակոբյանը ներկայացրեց, թե որքան մեծ ոգևորությամբ և հավատով է հայ ժողովուրդը մեկնում Սուրբ քաղաք Երուսաղեմ, մանավանդ Ս. Հարության տոների ընթացքում` հնարավորություն ստանալով երկրպագել ու փառաբանել Աստծուն` նորոգելով իր հոգևոր կյանքը: Նա ուրախությամբ նշում է, որ զատկական տոնից մեկ օր առաջ Ս. Հարության տաճարում բացառիկ արարողություն է տեղի ունենում:
Հայերն, ունենալով բացառիկ իրավունք բացելու Ս. Հարության տաճարի գլխավոր մուտքի դռները, մասնակցում են ճրագալույցի արարողությանը, որի ընթացքում Հայոց Վարդապետը և Հունաց Պատրիարքը Քրիստոսի գերեզմանից հանում են Հարության լույսը:
Այս տոնակատարությանը ոչ բոլորը իրավունք ունեն մասնակցել : Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
904 դիտում
12:17 24-06-2024
Մուսուլմանների՝ դեպի Մեքքա այս տարվա ուխտագնացության ժամանակ զոհվածների թիվը հասել է 1,301-ի
1952 դիտում
12:39 24-05-2021
Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Այս բաժնից
1195 դիտում
14:11 27-10-2024
Պուշկինի թունելում 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի
1672 դիտում
13:53 27-10-2024
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ
889 դիտում
13:40 27-10-2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը