1898 դիտում
21:48 24-03-2022
Վերահսկողությունը կիրականացվի արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքով
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N325–Ա «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշման համաձայն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) նյութատեխնիկական կարողությունների հզորացման, աջակցման շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին նվիրաբերել է ժամանակակից չափանիշներին համապատասխան արդյունաբերական նշանակության DJI Mavic 2 Enterprise մոդելի 1 անօդաչու թռչող սարք։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իրականացրել են գույքի փոխանցում և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Նմանատիպ նյութեր
4778 դիտում
14:29 02-07-2020
Սմբատաբերդը անօդաչու թռչող սարքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7948 դիտում
10:31 21-04-2016
Անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք. «Չորրորդ իշխանություն»
1135 դիտում
11:30 18-07-2023
Ղրիմի արևելյան հատվածը փորձել են գրոհել 28 անօդաչու սարքով
Այս բաժնից
736 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1501 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա