211652_close_icon
views-count64897 դիտում article-date 14:45 25-03-2022

Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են, որպեսզի կառավարությունը լուծի կաթի ինքնարժեքի հարցը, և խնդիրը լուծի վարչապետը, ոչ թե սկանդալային հայտարարություններով հայտնի Վահան Քերոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում հավաքվել էին Կոտայքի մարզի մի քանի գյուղերի 20-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որպեսզի կառավարությունը իրենց խնդիրը լսի և հարցին դրական լուծում տա։ 

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Պահանջում ենք, որպեսզի մեր խնդրին անձամբ ծանոթանա ու  լուծում տա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից գլուխ չենք հանում։ Ակնկալիք էլ չունենք, որ մեր խնդրի մասին լսի, հարցը կլուծվի։ Շատ բան չենք պահանջում։ Կաթը հիմա ընդունում են կոպեկներով, ինչից, առաջին հերթին, տուժում է գյուղատնտեսությունը և մենք՝ գյուղացիներս; Եթե կառավարությունը բարի կամք դրսևորի, մեր հարցը օրերի ընթացքում կարող է լուծվի՝ ի շահ գյուղացու, ինչից կշահենք թե մենք, թե ազգաբնակչությունը։ Մենք միշտ որակյալ ու անարատ կաթ ենք մատակարարել։ Հիմա նոր ընկերությունները գրոշներով մեզանից ուզում են գնել կաթը։ Ամբողջ աշխարհում թանկացումներ են։ Դրա համար Ն. Փաշինյանին խնդրում ենք՝ միջոցներ ձեռնարկի, որպեսզի մեզանից կաթ ընդունողները ինքնարժեքը բարձր վերցնեն։ Իսկ եթե խնդիրը չլուծվի, ստիպված Կոտայքի մարզի մի քանի գյուղերում անասունները մորթելու ենք, տան դուռ ու լուսամուտը փակենք և արտագաղթենք։ Վարչապետն ասում էր՝ մինչև չգիտեմ որ թիվը Հայաստանի բնակչությունը դարձնելու է մոտ 5 մլն։ Եթե արտագաղթ լինի, ի՞նչ 5 միլիոնի մասին է խոսքը։ 500 հազար էլ չի մնա։ Էնպես որ պահանջում ենք, որպեսզի մեր հարցին դրական լուծում տան, իսկ դա հաստատ կարող են»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր