211652_close_icon
views-count14868 դիտում article-date 23:32 25-03-2022

Այսօր նորից զոհեր ունենք և կունենանք այնքան ժամանակ քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հայրենիքի ուժը` մեր միասնության մեջ է. Տիգրան Արզաքանցյան

Այն ինչ կատարվեց և կատարվում է սահմանին ինձ համար անսպասելի չէր։ Նրանք ովքեր անակնկալի եկան ստիպված եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինչպես 90-ականների պատերազմն ավարտվեց ժամանակավոր հրադադարով, այնպես էլ 44-օրյա պատերազմին ժամանակավորապես դադար տրվեց` արտաքին մի շարք գործոնների ազդեցությամբ։

Ի՞նչ արեցինք մենք այս ընթացքում` ոչինչ։ Մենք ոչինչ չարեցինք ոչ առաջին և ոչ էլ վերջին պատերազմից հետո։

Այսօր նորից զոհեր ունենք և կունենանք այնքան ժամանակ քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հայրենիքի ուժը` մեր միասնության մեջ է։

Եթե ուզում ենք ունենալ Հայաստան` պարտավոր ենք ժամ առաջ միավորվել ու գործել, հակառակ դեպքում` վաղը, մեկ ամիս անց, մեկ տարի անց, քսան տարի հետո պատերազմն անխուսափելի է լինելու, իսկ հայրենիքի կորուստը` իրականություն։
 
«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան

Նմանատիպ նյութեր