126994 դիտում
12:50 28-03-2022
Գյումրիում՝ Անդրանիկի արձանի մոտ աղմկահարույց սպանության դեպքով կասկածյալներից մեկին հայտնաբերել են Շիրակի մարզի ոստիկանները, երկուսին էլ Երևանում վնասազերծել են Էրեբունու ոստիկանները. վերջիններս տեղափոխվել են Արթիկի գաղութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այնուհետև բացատրական գործողությունների շնորհիվ ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից, ով կասկածվում էր Գյումրիում՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ, փետրվարի 27-ին Գյումրիի բնակիչ՝ 35-ամյա Վահագն Հարությունյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
Ա. Տրդատյանը ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից նրան տեղափոխել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ կայացրած կալանքի որոշումը, ու նրան, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով, կալանավորել և տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, մարտի 27-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող, Գյումրիի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Տրդատյանը և Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Հրաչ Մալխասյանը, ովքեր նույնպես հետախուզվում էին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքներով, թաքնվում են Տիգրան Մեծի նրբանցքի՝ երկաթգծի շենքերից մեկի բնակարանում։
Էրեբունու ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և «Կամիր բերետների» հետ, ժամը 20։20-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել ու վնասազերծել են Կ. Տրդատյանին ու Հ. Մալխասյանին, որոնք տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել են Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին։ Արդեն այնտեղից էլ նրանց ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը վերահաստատել է նրանց կալանքի որոշումը. վերջիններս նույնպես տեղափոխվել են «Արթիկ» ՔԿՀ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի), ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Ղարիբյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թորոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություններ, պարզել էին փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի էին ենթարկել Վ. Հարությունյանին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել էր Վ. Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+