211652_close_icon
views-count2637 դիտում article-date 19:18 28-03-2022

Մենք սպասում ենք ձեզ, որպեսզի միասին կառուցենք ուժեղ Հայաստան. «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ

Հայրենասիրությունը զուտ միայն խոսքով կամ նույնիսկ միայն զենքով չէ: Հայրենասիրությունը քո հավատարմությունն է քո արած գործին` քո ոլորտում: Դա էլ է դիրք և խրամատ, որքան լավ անես գործդ, այնքան ամուր է հայրենիքդ:

Ամեն ասպարեզում էլ հաջողության և հաղթանակի հասնելու համար գիտելիք է պետք, մտավոր ներուժ, մենք նաև գիտելիքով պետք է հաղթենք։ Հենց այս գիտակցմամբ էլ ձեռնամուխ եղանք ստեղծելու «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը։ Սա հազարավոր կուսակցություններից մեկը չէ, սա հարթակ է, որտեղ կարևոր է հայ մշակը, շինարարը, ուսուցիչը, արվեստագետը, դերասանը, երգիչը, ահելն ու ջահելը։ «Ուժը Հայրենյաց»-ում անկախ մասնագիտության ու կարողություննեի, անկախ տարիքային սահմանափակման ՀԱՅ ժողովուրդն է։ Բոլորս ունենք մեկ գերակա նպատակ և այդ նպատակի անունը՝ ուժեղ, անպարտ ու հաղթանակած հայրենիքն է։

Մեր երկիրն է՛լ ավելի ամուր եւ ուժեղ դառնալու համար ունի ձեր գիտելիքների, նվիրումի, կամքի եւ հայրենասիրության կարիքը։ Մենք հավատում ենք, որ մեր շարքերում գտնվող յուրաքանչյուր անձ ոչ միայն հայրենիքի արժանավոր քաղաքացի է, այլև, հարկ եղած դեպքում, հավատարիմ պաշտպան մեր հող ու ջրին։

Հարգելի´ հայրենակիցներ, ապրիլի 3-ին 11-30-ին միասին դնելու ենք նոր` «Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմքերը։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը համալրվել և շարունակում է համալրվել հայրենանվեր քաղաքացիներով, մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ ներկայությունը։ Մենք սպասում ենք ձեզ, որպեսզի միասին կառուցենք ուժեղ Հայաստան։

«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ
Տիգրան Արզաքանցյան

Նմանատիպ նյութեր