211652_close_icon
views-count1510 դիտում article-date 17:00 23-07-2023

Նատալյա Արզաքանցյանը չի գլխավորի «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել․  Նատալյա Արզաքանցյանը որոշել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում ինքը չի գլխավորի ավագանու ցանկը․

«Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների,  ապահովել մեր երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:

Այսպիսով, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։

Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը,  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ,  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։

Միայն մե՛նք կարող ենք ստեղծել մեր երազանքների քաղաքը…», - ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր