Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե թևավոր արձանիկի պատկերով նոր նամականիշ է թողարկվել
2022 թվականի մարտի 29-ին շրջանառության մեջ են դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ:
Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի բրոնզե թևավոր արձանիկ մարդու մարմնով (24,0 x 9,0 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դար և գտնվում Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում: Այս մասին տեղեկացնում է «Հայ Փոստ» ընկերությունը։