1844 դիտում
15:27 29-03-2022
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է․ Պեսկով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական վիրավորանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին բացասաբար են անդրադառնում երկու երկրների հարաբերությունների վրա, սակայն Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է։ Դա բխում է ողջ աշխարհի շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է tass.ru-ն։
«Անձնական վիրավորանքները չեն կարող իրենց հետքը չթողնել պետությունների ղեկավարների հարաբերությունների վրա, այն էլ անձնական վիրավորանքները, որոնք ընդհանրապես չպետք է տեղ ունենային պետության ղեկավարի հռետորաբանության մեջ։ Սա, իհարկե, բացասական ազդեցություն ունեցող գործոն է»,- ասել է Պեսկովը։
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է։ Դա բխում է ողջ աշխարհի շահերից։ Վաղ թե ուշ պետք է խոսել կայունության, անվտանգության մասին եւ այլն»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
1611 դիտում
10:11 26-02-2015
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կբարելավեն, եթե հարգվեն Ռուսաստանի շահերը. Պեսկով
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը