2351 դիտում
15:59 29-03-2022
Վեդիում երեք ընտրական տեղամասերում կիրականացվի վերահաշվարկ. ԿԸՀ
Մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև 2022 թվականի մարտի 29-ը` ժամը 11.00-ն: Տեղեկացնում է ԿԸՀ-ն։
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։
2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների շրջանակներում ձևավորված թվով 28 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից թվով 19 գրանցամատյաններում գրառումներ առկա չեն, և թվով 9 գրանցամատյաններում առկա են 10 գրառումներ։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը, 2022 թվականի մարտի 29-ի ժամը 11:00-ին կայացած թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ։
Քվեարկության արդյունքների վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի մարտի 29-ին, ժամը 14:00-ից:

Նմանատիպ նյութեր
2593 դիտում
13:15 07-12-2021
ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ
2513 դիտում
12:07 16-05-2017
Երևանի թիվ 7/51 և 7/53 տեղամասերում այսօր վերահաշվարկ կլինի
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված