3563 դիտում
17:00 29-03-2022
Պեսկովը մեկնաբանել է պատգամավոր Դելյագինի հայտարարությունն Ադրբեջանին միջուկային հարված հասցնելու վերաբերյալ
Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից, Ռուսաստանը ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Ռուսաստանի Պետական Դումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի` Ադրբեջանի նավթային արդյունաբերության ուղղությամբ միջուկային հարված հասցնելու հայտարարությանը: Գրում է ria.ru-ն։
«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Դա ավելի շուտ հայտարարություն է, որն ընկած է անձնական հույզերի հարթության վրա, որոնք վառ ձևով են արտահայտվել: Անշուշտ, մենք կոչ կանենք վերահսկել այդ հույզերը և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների նկատմամբ: Ադրբեջանը դասվում է մեր գործընկեր երկրների շարքին, առավել եւս այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի կողմից համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Նմանատիպ նյութեր
3309 դիտում
15:26 23-10-2021
Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը