1531 դիտում
15:11 30-03-2022
Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն․ NEWS.am
Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Գրում է NEWS.am-ը։
Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից:
Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգվորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:

Նմանատիպ նյութեր
2917 դիտում
19:10 14-03-2017
Շրջաններում կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ. Արցախի վարչապետը խորհրդակցություն է անցկացրել
757 դիտում
12:33 14-11-2024
Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը